Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ ««Սանիթեք»-ի աղբամանները պետք է լինեին մետաղական. «Սանիթեք»-ն այսօրվա ասուլիսին ինչ-որ տեսանյութ էր ցույց տալիս, թե ինչպես են այրում աղբամանը։ Լուսանկարում՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից մեկի այն մասն է, որտեղ պարզ երևում է, որ «Սանիթեք»-ի կոնտեյներները պետք է լինեն մետաղական։ Ի սկզբանե այս ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և բողոքում է, որ աղբամաններն այրում են կամ շուտ են փչանում։ Այժմ մի կողմ դնենք, թե ինչպես է «Սանիթեք»-ին հաջողվել խախտել պայմանագրի նման առանցքային կետերից մեկը։ Իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարություններ հնչել են ասուլիսի գրեթե ողջ ընթացքում, որոնց երեկոյան մանրամասն կանդրադառնա քաղաքապետ Հայկ Մարությանը «1in.am»-ի ուղիղ եթերում` երեկոյան ժամը 20.30-ին»։