ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։

Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձևաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։

Դե, անգամ քաղաքականության մեջ կան բնական երևույթներ, որ տեղի պետք է ունենան ինքնըստինքյան, by default.

Անցավ երկու օր։ Ստիպված հիշեցնում եմ։ Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ հարաբերությունների հարց է»։