14:15
Սեդրակ Մկրտչյան. «Գալիք պատերազմում Մատենադարանը հավանական է դառնա ծավալուն հրետակոծության թիրախ»

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Մի թեմա, որը երևի հիմա ամենավերջին է, որ հետաքրքրում է մեր հասարակությանը, բայց որը աննկարագրելի կարևորություն ունի։

Հիմք ընդունելով, որ
Ադրբեջանն ու Թուրքիան հարյուրավոր միլիոններ են ծախսում հակահայկական քարոզչության վրա՝ ներառելով իր ներքին ու միջազգային գիտական շրջանակները հայկական պատմության առանց բացառության բոլոր էջերը նոր ձևակերպումներով ներկայացնելու համար,

Գործին լծված են պատմաբաններ, լրագրողներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ՝ մադկանց հսկայական քանակ,

Հայկական միջնադարյան բնագիր ձեռագրերը հանդիսանում են կեղծ թեզերը հերքելու ամենագործուն ապացույցները,

Հակաօդային պաշտպանության գործիքները չեն կարող 100% արձակված հրթիռները որսալ, մանավանդ մեծ քանակով հրթիռներով հարձակման դեպքում,

եզրակացնում եմ, որ

գալիք պատերազմում Մատենադարանը հավանական է դառնա ծավալուն հրետակոծության թիրախ՝ պարզեցնելու միլիոններ խժռող գիտնականների ու քարոզիչների գործը։

Հարցս հետևյալն է․ արդյոք մենք ունենք մի շենքում շուրջ 20 հազար ձեռագրերում զետեղված ողջ հայոց պատմությունը մի քանի ժամում էվակուացնելու ճշգրիտ գործողությունների պլան։ Նույնը վերաբերվում է բազմաթիվ թանգարանների երկրի տարածքով մեկ։ Բայց Մատենադարանի հարցը ես կարևորում եմ առավելապես»։


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս