09:53
«Ժամանակը ամենաթանկ և ամենակարևոր ռեսուրսն է»

Մի բան ասեմ ու փորձեմ քնել:

Ժամանակը ամենաթանկ և ամենակարևոր ռեսուրսն է: Վստահաբար սա շատ տեղերում լսած կլինեք, իսկ շատերդ նաև նման կերպ եք զգում:

Ես սա հասկացա, երբ հայտնվեցի որոշ դժվարին իրավիճակներում, երբ ժամանակի կարևորությունը ավելի ցցուն էր արտահայտված:

Սրանով հանդերձ ես եկա մեկ այլ գիտակցման ևս, որը նույնպես նորություն չէ և վստահաբար կան մարդիկ, որոնք նման կերպ են զգում: Սակայն, սրանց թիվը շատ չէ: Այդ աշխարհընկալումը հետևյալն է:

Ժամանակը թանկագին ու սուղ ռեսուրս է և դա դառնում է էլ ավելի թանկ, երբ քո ժամանակը գիտակցաբար ծախսում ես այլոց համար: Իսկ անգին է դառնում այն ժամանակ, երբ դա ծախսում ես հանրային բարիք և հանրային օգուտ ստեղծելու վրա:

Վերջին 2-3 տարում, հատկապես այս վերջին տարում փորձում եմ ապրել ժամանակի իմ այս ընկալման մեջ, որը դեռ այդքան էլ լավ չի ստացվում:

Խաղաղ գիշեր բոլորիդ:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս