00:34
Երվանդ Վարոսյան. «…Շարունակենք հետևել զարգացումներին, որ հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում»

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ Գևորգ Դանիելյանը պետք է լիներ ԲԴԽ այս կազմից վերջին հրաժարական տվողներից մեկը, այլ ոչ առաջիններից։

Ինչևէ, շարունակենք հետևել զարգացումներին, որ հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում։ Խիստ հատկանշական է լինելու նախկին իշխանությունների «ըմտրյալ», բայց հիմա «ռադիկալ հեղափոխական» Հայկ Հովհաննիսյանի ճակատագիրը։

 

Արդեն գաղտնիք չէ, որ վերջինս քավոր-սանիկական, թե մոտ ընկերական հարաբերություններ ունի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ԵՒ իր ապագան լակմուսի թղթի նման ցույց կտա, թե արդյոք գործ ունենք իրական ԲԴԽ ունենալու նպատակի հետ, թե փորձ է արվում այն պարզապես համալրել սեփական օգտագործման «սանիկներով»»։


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս