Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու կողմն էլ եւ ճիշտ են ասում, եւ սուտ են ասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Ինչ-որ մի դեպքում մի կողմն է հրաժրվել, մյուս դեպքում՝ մյուս կողմը: Այստեղ կարեւոր է այն, որ բրիտական կողմի նախաձեռնությունն է եղել հանդիպում կազմակերպելը, եւ եթե բրիտանական կողմն է նախաձեռնել, բնականաբար, ունի հետաքրքրություն: Բրիտանիայի ներդրումները Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում կարող են հասնել մինչեւ 200 մլրդ դոլարի: Հիմնականում հանքային ոլորտում են ներդրումները: Բնականաբար, Բրիտանիան համար մեկ երկիրն է, որը շահագրգռված է միջին միջանցքի իրագործմամբ, որը անցնելու է Սյունիքով եւ իրենց խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա այդ միջանցքի վրա, դա լինի պայմանական ադրբեջանական վերահսկողություն կամ ինչ-որ մի երրորդ կողմի:
Ես կարծում եմ՝ այդ հանդիպումը դրա համար է կազմակերպվել եւ, ըստ երեւույթին, հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից: Այսինքն խնդիրը օրակարգն է եղել:
Երեւի դա է եղել պատճառը, որ հայկական կողմն առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել, երրորդ կողմը ներկա չլինի, որ նրա օրակարգը չլինի:
Հայկական առաջարկին էլ Ադրբեջանը չի համաձայնել, որովհետեւ քննարկելու ոչինչ չունի, իր հետաքրքրությունը Սյունիքով անցնող ճանապարհն է»,-ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ հաղորդակցությունների խնդիրը միշտ է եղել գլխավոր հարցը վերջին տսնմյակներում: