ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի իշխանությունների խաղաղության գործընթացից խուսափողական քաղաքականությունը արդեն ակնհայտ է: Պահանջները, որոնք վերաբերվում են Հայաստանի իրավական ակտերին անտեղի են առնվազն այն մասով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Անտեղին և անհիմն են նաև պաշտպանական սպառազինության ձեռբերման մեղադրանքները, որոնք հիմնված են փաստի աղավաղման վրա, թե դա հարձակվողական է, այն դեպքում, երբ փաստացի պատասխանն է ռազմական դիսբալանսի, որը ստեղծում է Ադրբեջանը ակնհայտ հարձակողական՝ Ակինչի, Բայրակթար, թուրքական 5-րդ սերնդի կործանիչի ձեռքբերման մասին համաձայնության, ընդհուպ մինչև բաղադրիչների համատեղ արտադրության, պակիստանական JF-17C Block-III կործանիչների, 1.6 միլիարդ դոլար արժեքով ձեռք բերման փաստերի։
Այս կոնտեքստում ուզում եմ արտահայտեմ իմ դիրքորոշումը առ այն, որ ես դեմ չէի լինի սահմանադրության փոփոխությունների «պահանջին» գնալուն, եթե Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեն իրենց ձեռբերված հարձակվողական սպառազինությունից ինչը էականորեն կնվազեցնի տարածաշրջանային հնարավոր էսկալացիան, ինչպես դա տեղի է ունենում սահմանազատման գործընթացի կոնտեքստում, իսկ եթե ոչ ապա դա հերթական անգամ կապացույցի, որ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունները բոլորովին այն չեն ինչ ասվում է, այլ այն են ինչ գիտենք:
Հարգելի ընկերներ, չեմ դադարի հորդորել, եղեք՛ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար,հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան»: