18:37
«Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի: Դա են փաստում վերջին շաբաթվա ընթացքում ակտիվ աշխատանքները հասարակության շրջանում: Ռազմահայերնասիրական ոգին բարձրացնելու նպատակով մշակութային գործիչները հանդիպումներ են անցկացնում շարքային կազմի հետ, բարձրաստիճան ռազմական պաշտոնյանները ռազմահայրենասիրական ՀԿ-ների հետ հանդիպումներ են անցկացնում բուհերում, ղարաբաղյան պատերազմի, այսպես ասած, վետերանների, զոհվածների ընտանիքների հետ: Իսկ վերջին օրերին նաև սկսել են պարգևատրումների շարան զոհվածների ընտանիքներին:

Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան չի օգտագործում հակառակորդ տերմինը, այլ բացառապես թշնամի տերմինն է շրջանառում: Գերթե բոլոր հանդիպումներն ունեն մեկ կարգախոս. «Մահ թշնամուն, ազատագրել Ղարաբաղը»…

Այս ամենին գալիս է լրացնելու ամենօրյա ռեժիմով սահմանի մասին տեղեկության տրամադրմամբ, որտեղ նշում են, թե իբրև Հայաստանը գիշերվա ընթացքում քանի անգամ է կրակել բնակավայրերի ուղղությամբ»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս