04:21
«Նոր իշխանությունը չպետք է ուշացնի համակարգային և արմատական փոփոխությունները»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հազար, միլիոն անգամ ասեցինք ու տեղ չի հասնում… Թավշյա հեղափոխության արդյունքում մերժվածները որևէ հույս չունենան, թե իրենք երբևէ տեղ կամ դեր կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրակարգում: Ինչ սխալներ, թերություններ էլ թույլ տա այս իշխանությունը, դա չի կարող փոքր-ինչ հույսի առաջացման հիմք հանդիսանալ Ձեզ համար: Դուք մերժված եք Ձեր ողջ կառավարման անպատժելիությամբ, համակարգային կոռուպցիայով, ընտրությունների արդյունքների լկտի կեղծիքներով, 30% աղքատությամբ, ի վերջո, պետության զավթմամբ, ստրկացմամբ: Զբաղմունք գտեք, փաստաբան գտեք, չգիտեմ, քավարան գտեք, ապաշխարհեք, ի վերջո, եթե հավատացյալ եք ներկայանում: Նոր իշխանությունն էլ չպետք է ուշացնի համակարգային և արմատական փոփոխությունները, անհրաժեշտ սահանադրական և օրենսդրական երաշխիքներ մշակի միակուսակցական կառավարման համակարգի որևէ վերականգնումը կանխելու դեմ: Հինգ տարին շատ չէ, բայց նաև քիչ չէ»։


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս