Տարիներ շարունակ Հայաստանում նեոլիբերալ պարադիգմայի կրողները, տեղաբաշխված լինելով ընդդիմադիր քաղաքական ուժերում և շարժումներում, հկ-ներում և մեդիաներում, ընդգծված հակառուսական քարոզչությամբ էին զբաղված: Այսօր նրանց մի մասը իշխանության մեջ է, մյուս մասը՝ աջակցում է իշխանությանը: Արդյունքում հիմա Հայաստանում հակառուսական պրոպագանդա, փաստացի, չկա: Արժեր, որ հակառուսականությամբ զբաղվողները իշխանություն լինեն, որպեսզի գիտակցեն պատասխանատվությունը պետության և ազգի ճակատագրի հանդեպ: Արժեր, որ իշխանություն լինեն, որպեսզի գիտակցեն, որ մեր ժողովրդի գեոպոլիտիկ, տնտեսական ու սոցիալ-մշակութային շահերը անքակտելիորեն կապված են Ռուսաստանի հետ: