Անցյալ մարտ ամսին ԱՁ բացեցի: Չմանրամասնեմ, որ մի քանի ամիս ինձ քաշքշեցին հետագա քայլերի ուղղությունը ցույց տալու, դիմումաձևեր գրելու, օճառներիս փորձաքննության ու EAC լիցենզիայի համար, մինչև իրենց ծառայությունների համար մասնավոր վճարումներ չարեցի… Դե դա նորմալ էր մինչհեղափոխական շրջանի համար: Ինչևէ…Հեղափոխությունից հետո, ովքեր պիտի օճառներս սպառեին՝ փակեցին իրենց բիզնեսն ու հեռացան երկրից: Սպառողի ինքնուրույն անհաջող փնրումներս ընթացքի մեջ էին: Վերջին մի քանի ամիսներին էլ անվերջ հիվանդ էի: Արդյունքում հարկայինից նամակ ստացա, որ ինձ տույժի են ենթարկում տարեկան վերջնահաշվարկն ուշացնելու համար: Հայաստանում գրեթե բոլոր ծառայությունները մի քանի SMS են ուղարկում, որ չմոռանաս վճարել: Մի՞թե դժվար է Հարկայինին կամ ՊԵԿ-ին գոնե մեկ հիշեցնող SMS ուղարկել: Թե՞ սա էլ է հատուկ հաշվարկած: Գնացի, բացատրեցի, որ գործարք չեմ արել և հաշվապահ չունենալու պատճառով մոռացել էի այդ կետի մասին: Ստուգեցին բանկային, ֆինանսական հաշիվներս, տեսան, որ պարտաճանաչ մարդ եմ և, որպես սկսնակի, ակտ չգրեցին: Շատ շնորհակալ եմ: Հաշվապահ հրավիրեցի, զրոյական վերջնահաշվարկն ուղարկեց, բայց, երբ ուզեց տարեսկզբյան "ընտանեական ձեռնարկատիրոջ" նոր դիմումը ներկայացնել՝ համակարգը չընդունեց, ավտոմատ գցել էր ԱԱՀ-ի դաշտ: Որպեսզի հասարակ մարդուն հասկանալի լինի - "ընտանեականով" հարկվում ես տարեկան 5%, իսկ ԱԱՀ-ով ամսական 20%: Ասացին՝ պիտի դիմես ՊԵԿ: Գնացի, բացատրական դիմում գրեցի, որպեսզի քննարկման դնեն: Ժամանակ անց կանչեցին նիստի, հարցեր տվին, դեռ մի բան էլ ծաղրեցին, թե իսկ ինչո՞ւ չեմ ուզում ԱԱՀ-ով աշխատել որ… ասացին պատասխանը նամակով կստանաք: Պատասխանը, հենվելով ՀՀ հարկային օրենսգրքի այսինչ ու այնինչ կետերի վրա, մերժումն էր: Իսկ դուք փորձեք մեր հարկային օրենքը կարդալ - եթե ինչ-որ բան կհասկանաք՝ ես շատ կզարմանամ: Չհաշված, որ ամբողջությամբ հաշվապահական տերմիններ են, հետն էլ՝ անհասկանալի, արհեստական հայերով: Բողոքարկելու համար էլ պետք է երկու ամսվա ընթացքում դիմեմ ՀՀ դատարան: Եթե օրենքն այդ է, ի՞նչ, ծախսեր անեմ, դիմեմ, որ նորից ըստ այդ օրենքի մերժում ստանա՞մ: Այդ օրվա ՊԵԿ-ում հավաքված ԱՁ-ները, բոլորը միաձայն, խոսում էին այն մասին, որ փոքր բիզնեսին մտցնել ԱԱՀ դաշտ՝ համազոր է սպանության: Եվ այո՛ - 20% դու ես ավելացնում գնին, մի 30-50% վերավաճառողը, իհա՛րկե այդ գնով այլևս չես սպառի արտադրանքդ: Հետագա քայլերում կողմնորոշվելու համար զանգեցի ՊԵԿ-ի թեժ գիծ, ասացին՝ դե, եթե չեք ուզում դատարան դիմել, սա է օրենքը, փոխելու համար դիմեք ձեր ազգային ժողով, ինքնե՛րդ եք նրանց ընտրել: Ա՛յ հենց այդպես:
Դե ինչ, ինձ մնում է սառեցնել կամ փակել ԱՁ-ս, դեռ չեմ կողմնորոշվել:: Բայց, սիրելիներս, վարորդին փոքրիկ խախտման համար վարորդական իրավունքից չեն զրկում: Սարսափելի հանցա՞նք էի գործել - ընդհամենը, մարդ եմ, մոռացել էի:
Սա միայն իմ բիզնես սկսելու ձախողված պատմությունը չէ: Նմանները բազմաթիվ են: Էսպե՞ս ենք խթանում փոքր ու միջին բիզնեսին: Խե՜ղճ երաժիշտներ, նկարիչներ և այլք, որոնք պիտի ԱՁ բացեն իրենց գործունեության համար: Այս անտրամաբանական օրենքներով դուք էլ պիտի անցնեք:
Հույս ունեմ՝ այս բաց նամակս պատկան մարմինները չեն անտեսի:
Երբ նախկիններն ինձ, քաղաքական հայացքներիս համար, դուրս շպրտեցին աշխատանքից, ուզեի-չուզեի, համակերպվեցի: Բայց սրա հետ չեմ համակերպվելու: Բարձրաձայնելու եմ: Ես նոր Հայաստանի լիարժեք ու լիիրավ քաղաքացի եմ և չեմ ուզում, ապրել չկարողանալու պատճառով, լքել հայրենիքս:
Հեղափոխությունը շարունակվում է:
Բաց նամակ ՀՀ նոր կառավարությանը. էսպե՞ս եք խթանում փոքր ու միջին բիզնեսին
13:27 - 5.Ապրիլ.2019
Առաջարկում ենք նաև
12/12/19 15:41
«Փոքր ու միջին բիզնեսին վախեցնելը չպիտի լինի»
06/02/18 17:09
Փոքր ու միջին բիզնեսին օգնություն կլինի, եթե քաղաքներում արգելվեն 24 ժամ աշխատող սուպերմարկետները
05/08/17 12:45
Հակահրթիռային համակարգի ներդրում, փոքր ու միջին ջրամբարաշինության խթանում. Կարեն Կարապետյանը` Արմավիրում
10/01/23 10:00
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
07/07/20 12:59
Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել Հայաստանի փոքր բիզնեսին՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները (Photo)
22/03/19 13:04
Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր
05/03/19 13:00
ՀՀ վարչապետը կարևորում է հարկային օրենսդրության բարեփոխումը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի
19/02/18 11:01
Պետք է զարկ տանք տեղական փոքր և միջին արտադրությանը
17/08/17 18:03
Կազմակերպված «ռեկետ»՝ միջին և փոքր բիզնեսի նկատմամբ
27/04/17 14:04
ՍԱՊԾ-ի հարվածը փոքր բիզնեսին
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան