12:50
«Հետաքրքիր քեյս ա, որը ցույց ա տալիս թե ինչ համատարած բառդակ էր նախընտրական Հայաստանում»

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.

«Հետաքրքիր քեյս ա, որը ցույց ա տալիս թե ինչ համատարած բառդակ էր նախընտրական Հայաստանում։

Կարծում եմ որևէ մեկի համար նորություն չէ, որ ԱԺ ընտրությունները այնքան հանպատրաստից տեղի ունեցան, որ ժողովրդի լեզվով ասած շունը տիրոջը չէր ճանաչում։ Ով գալիս ասում էր 100 ձայն կբերեմ՝ ընդունում էին, առանց խորանալու։ Դե, ժամանակ էր չկար։

Հիմա ոմն Արայիկ Հարությունյանը (դդումը չէ), որը պատգամավորի թեկնածու էր Լուսավոր Հայաստանի կողմից, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի հետ խոսում է արա֊ով ու տականք է անվանում Կոնստանտին Օրբելյանին։ Սա նկատում է լրագրող ֆրենդերիցս մեկը ու հրավիրում կուսակցության ներկայացուցիչների ուշադրությունը։ Այս պահից սկսվում է այն, ինչ ցույց է տալիս թե ինչ տիպի բառդակ ա եղել ու ինչ մակերեսային են նայում այդ ամենին Լուսավոր Հայաստանում։

Ուրեմն գալիս ա կուսակցության մամուլի քարտուղարը ու ասում, որ էս մարդը իրեմց հետ կապ չունի, նկարն էլ՝ դե նախընտրական սովորական նկար ա էլի, թեթև տարեք։

Էս աղջիկը չի հասկանում (կամ չի ուզում հասկանալ), որ սա ուղղակի նկար չէ։ Սա մեսիջ ա հասարակությանը առ այն, որ տվյալ մարդը կիսում է Լուսավոր Հայաստան կուսակցության գաղափարախոսությունը, արժեհամակարգը, վայելում է Էդմոնի ու Մանեի վստահությունը։ Այս նկարը կոչ է ողջ կուսակցության կողմից ձայն տալ նշված անհատին։

Այն, որ հիմա իր հետ կապ չկա փաստացի որևէ բան չի փոխում։ Եթե շատ ձայն հավաքեր՝ կապ կունենար, այնպես որ դա լավ արդարացում չէ։

Կոչ եմ անում Լուսավոր Հայաստան կուսակցությանը առավել լուրջ վերաբերվել այս տեսակ հարցերին, տալ համապատասխան արձագանք և ոչ թե պահել իրենց այնպես, կարծես սա պատահական, ոչինչ չասող նկար է ու իրենք էլ կապ չունեն։

Հ.Գ. ԼՀ-ի մամուլի քարտուղարի՝ ըստ իս ոչ ադեկվատ արձագանքը տեղադրում են մեկնաբանություններում»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս