17:24
«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը երկու ամիս է՝ չի կողմնորոշվում». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու ամիս է՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի կողմնորոշվում՝ ի վերջո պե՞տք է հրապարակվեն պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին տեղեկությունները, թե՞ ոչ։ Դրանք թեև անձնական տվյալներ են, բայց մենք՝ հարկատուներս, իրավունք ունենք իմանալ՝ որքանով արդյունավետ են ծախսվում մեր գումարները։ Դեռևս հունվարի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս հարցով դիմել էր ԱՏՊ գործակալություն։ Վերջինս ԻԱԿ-ի դիմումի հիման վրա վարույթ էր հարուցել։ Ի դեպ՝ վարույթով որոշում գործակալությունը պարտավոր էր կայացնել 1-ամսյա ժամկետում։ Որևէ ծանուցում վարույթը կասեցնելու մասին ԻԱԿ-ը չի ստացել»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս