Մեդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում բավականին զայրացած գրառում է կատարել: Իհարկե, նա չի նշել, թե ում է իր գրառումը վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ այն կոնկրետ հասցեատեր ունի: Ի դեպ, նա մեջբերել է Փաշինյանի խոսքերը և գրել.

«Ես կրկին բարկացած եմ: Զայրույթս դժվարանում եմ զսպել:

Այս անգամ ինձ բարկացնում է իմ դիմաց ժպտացող, բայց ինձանից հետո իմ մասին բամբասող մարդկանց տեսակը: Երևի ես էլ իմ մեղավորությունն ունեմ. բոլորի հետ անմիջական եմ, գոռոզամիտ չեմ ու սիրում եմ շփվել մարդկանց հետ, ընկերանալ, օգնել, աջակցել: Ինքս ինձ լավ եմ զգում հատկապես շոու բիզնեսի ասպարեզում. կյանքն այնտեղ ուրախ է թվում, բայց որքան ուրախ է, այնքան էլ լի է նենգ ու բամբասկոտ, սրբություն չունեցող մարդկանցով:

Անընդհատ ականջիս են հասնում իմ մասին տարատեսակ բամբասանքներ, որոնք ցավ են պատճառում ինձ: Մի երկու գրոշ ես տալիս՝ երգում են քո պատվերով ու քեզ նվիրված երգեր, ժպտում են ու ընկեր ձևանում, բայց հենց ոտքդ քաշում ես՝ սկսվում է բամբասանքը, ոչ հաճելի խոսքուզրույցը, բայց ինչո՞ւ, ինչո՞ւմ եմ սխալվել, ի՞նչ եմ անում, որ անընդհատ բառաչում եք իմ հետևից: Կարող եմ միայն ասել, որ եթե իմ զգացածն անցողիկ է, ապա դուք ողջ կյանքում ապրելու եք ձեր այդ ճղճիմ հոգեբանությամբ, ձեր ներաշխարհի աղքատության մեջ ու միշտ մնալու եք ձեր մութ ու ցուրտ քարանձավում, որն ինքներդ եք ստեղծել: Ես խղճում եմ ձեզ, ողջ կյանքում չի բարձրանալու ձեր մակարդակը: Ես կանցնեմ, կգնամ, բայց դուք կմնաք միայնակ՝ ձեր պարապության հետ:

Բամբասողը հաստատ կհասկանա, որ իր մասին է խոսքը, փակագծեր չբացեմ, սակայն՝ մա՛րդ եղեք, մարդի՛կ: Մի հայտնի խոսք ունի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը. «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն»: Հիմա ինքս ինձ պետք է ուղղեմ. պատկերավոր ասած՝ այնքան քաղցր եմ, որ կուլ են տալիս ինձ: Փոխվել է պետք, հիասթափեցնում են մարդիկ իրենց չարությամբ: Հայաստանյան շոու բիզնեսը կեղտով լցված անդունդ է, մարդիկ այստեղ իրենց պայքարի ճանապարհին փորձում են ոչնչացնել ամեն ինչ, ամենին, բայց արժե՞, որ...

Ես կանեմ բարին, իսկ դուք խոսեք, ինչքան ուզում եք չարախոսեք: Չնայած, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեր՝ հանգիստ նստեք տեղներդ»: