«Ազգային Ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ է դրվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին հատուցում տրամադրելու մասին օրինագիծը: Այն արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին, ով առաջիկայում օրինագիծը կուղարկի կառավություն, կառավարության համապատասխան գնահատականից հետո էլ՝ խորհրդարան:
Այս օրինագծի ընդունումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Նման օրենք պետք է ընդունվեր 11 տարի առաջ՝ 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձություններից անմիջապես հետո: Սակայն Մարտի 1 կազմակերպած իշխանությունը չէր կարող իր իսկ գործողությունների արդյունքում զոհվածների հարազատներին ու տուժածներին հատուցում տրամադրել, դա կնշանակեր սեփական մեղավորության ընդունում: Այսօր մենք՝ ԱԺ պատգամավորներս, կառավարությունը պատմական հնարավարություն է ստացել իրավաքաղաքական գնահատական տալու այդ ողբերգական իրադարձություններին, եղբայրասպանության՝ պետականորեն կազմակերպված ու իրականացված ակտին:
Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին փոխտահուցում տալու հարցը չափազանց նուրբ, զգայուն հարց է և բոլորս պատրավոր ենք դրա շուրջ քննարկումների ժամանակ ցուցաբերել ծայրահեղ նրբանկատություն ու զգուշավորություն: Շատ կարևոր է, որպեսզի այս օրինագծի քննարկումը չվերածվի հատուցման գումարների չափի մասին քննարկման: Իհարկե, հատուցման չափը նույնպես չափազնաց կարևոր է, քանի որ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները կորցրել են իրենց ընտանիքի տղամարդկանց, կերակրողին ու հենարանին, այդ մարդիկ 11 տարի գոյատևել են ծայրահեղ դժվարին պայմաններում…
Մյուս կողմից, սակայն առնվազն նույնքան կարևոր է լինելու այն ուղերձը, որը մենք այս օրենքի ընդունմամբ պետք է հասցեագրենք առաջին հերթին մարտի 1-ի զոհերի հարազաատներին ու տուժածներին, բայց նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին: Դա պետք է լինի ուղերձ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս բացառվում է որևէ նպատակով, որևէ խնդրի լուծման համար ուժային կառույցների կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը: Դա պետք է լինի ուղերձ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները գերագույն ու անբեկանելի արժեքներ են: Դա պետք է լինի ուղերձ այն մասին, որ պետությունն այլևս երբեք չի սպանելու, քաղաքական նպատակներով չի հետապնդելու իր քաղաքացուն:
Միևնույն ժամանակ այս օրինագծի ընդունմամբ մենք օրենքի ուժով իրավաքաղաքական գնահատական ենք տալու նախկին՝ քոչարյանական ու սարգսյանական վարչակազմերին, ինչպես նաև բոլոր այն ուժերին, որոնք այս կամ այն ձևաչափով կիսել են մարտի 1-ի արյամբ հասատտված իշխանությունն ու դրա պատասխանատվությունը:
Այս օրենքի ընդունմամբ մենք դատապարտելու ենք անցյալի ոճիրը՝ հանուն ապագայում դրա կրկնության բացառման»: