ՀՀԿ խոնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ավարտվեց հերթական աշխատանքային շաբաթը։
Այն նշանավորվեց Նիկոլի իշխանության հակառեկորդով։

Դատեք ինքներդ։

Հրապարակվում է կառավարության ծրագրի նախագիծը, որտեղ Փաշինյանի շռայլ և ճոխ խոստումներից բան չի մնացել։ 

Թռիչքային զարգացում չկա, խոշոր եղջերավորները հեղափոխական կաթնատվություն չեն ապահովում, թոշակները չեն բարձրանում, իսկ կախարդական փայտիկն էլ չի աշխատում։

Նախարարությունների թիվը կտրուկ կրճատվեց և հասցվեց 12-ի։

Թիվը խորհրդանշական է' 12 ամիս,12 կեսարներ և վերջապես 12 առաքյալներ։

Շուտով կբոլորի Նիկոլի իշխանության 12 ամիսը, բայց ոչ ժողովուրդը դրական փոփոխություն զգաց, ոչ էլ «քայլողները» դարձան 12 կեսարներ։

«Կեսարներից» մեկը հանդես եկավ մտքի հերթական փայլատակումով։
Պարզվում է, մարդկանց աշխատանքից ազատում են, որպեսզի նրանք ստիպվսծ լինեն նոր աշխատանք գտնել։

Մեկ այլ նախարար էլ նշում է, թե 5% տնտեսական աճը լավ ցուցանիշ է։
Հիշեցման կարգով ասեմ, որ նախորդ «բոբո» իշխանությունը հասել էր շուրջ 9% տնտեսական աճի։

Եթե այսպես պետք է աշխատեք, ապա հրաժարականների շքերթը սարերի հետևում չէ։

Հերթական խայտառակությունը տեղի ունեցավ այս շաբաթ։
Նախագահ Քոչարյանը մնաց կալանքի տակ։
Սա ակնհայտ քաղաքակսն հետապնդում է։
Եվ վերջապես , ամենացավալին։
Պարզվում է զինվոր է սպանվել, իսկ մեր «հպարտ» կառավարությունը այդ տեղեկությունը չի հաղորդել հրապարակային։ 
Թաքցրե՞լ է, ինչու՞։

Հ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում,
«Политика - это вам не лобио кушать!»»։