01:02
Արման Բաբաջանյան. «Պարզեցի, որ օրինակ Շառլ Ազնավուրը շարունակում է կատարել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականությունները»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Առավոտից աշխատում եմ մի նախագծի վրա և որոշ տեղեկություններ դուրս եմ բերում ՀՀ ԱԳ նախարարության կայքից։

Հընթացս պարզեցի, որ օրինակ Շառլ Ազնավուրը շարունակում է կատարել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականությունները։

Չնայած 2018թ․ նոյեմբերի 2-ից Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում դեսպանի պաշտոնից, միևնույն է ըստ ՀՀ ԱԳ նախարարության կայքէջի նա շարունակում է իր պարտականությունները կատարել դեսպանի պաշտոնում։

http://www.switzerland.mfa.am/hy/ambassador/

https://www.mfa.am/hy/embassies/mb…

Տարիներով չթարմացված այլ տեղեկություններ ևս կան։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներին հորդորում եմ զբաղվել այս խնդրով»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս