Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մենք ընկել ենք նյութից...

 

Շատ ենք նյութականացրել և լավ ապրելն ու երջանիկ լինելը կապել ենք հիմանականում նյութի, փողի հետ, և դա է պատճառը, որ մենք փողն ու պաշտոնը, սեփական բիզնեսն ու ունեցվածքը պահպանելը ավելի վեր ենք դասում, քան մարդկային հարաբերությունները, ավելի հեշտ դավաճանում ենք մեր ընկերներին և գաղափարները, գերադասում ենք մեր ունեցվածքը պահելու համար ցավացնել մեզ համար թանկ մարդկանց, իսկ հաճախ էլ հանուն այդ նյութի, այդ պաշտոնի, այդ իշխանության խաբում ենք մեր ժողովրդին՝ մեզ հավատացող ժողովրդին...

Նյութապաշտ ենք և դրա համար էլ մեր պատմության հավերժության մեջ բազում անգամներ կորցրել ենք ակախություն և հետո անմոռաց պայքար մղել նոր անկախության համար, և այդպես շարունակ...

Կարևորը հոգու երջանկությունն ու հոգևոր հաշտությունն է. սրանք են մարդուն, ազգին հարատևելու իմունիտետ տվող արժեքները, և մենք այս որակներով ապրող հասարակություն պետք է կերտենք անկախ պետականություն ունենալու համար... »: