Մշնախի աշխատակիցներին ձեռ առնելը հեչ սիրուն չէ։ Իրանց մեղքը չէ, որ համակարգը նորմալ խնդիրներ չի ձեւակերպել, եւ ընդհանուր պատկերացում չի եղել, թե որն էր նախարարության էությունը։ Հիմա էլ չկա։ Ու նախարարությունից բաժին սարքելը իմաստ չի ավելացնի։ Երկրին ընդհանուր տեսլական է հարկավոր, որից կբխի հա՛մ հարկային օրենսգիրքը, հա՛մ Սփյուռքի հետ աշխատանքը, հա՛մ մշակութային մոտեցումները։