Շարունակում ենք մենք մերը պախարակելու պրակտիկան ու դա ոչ թե մեկ, երկու կամ երեք տարվա պրակտիկա է, այլ բնորոշ է մեզ մեր պատմության ողջ ընթացքում։
Լուկաշենկոն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկացել տարածքներ հանձնել ու մենք չենք ցանկանում հավատալ դրան։ Ինչո՞ւ, որովհետև մենք չե՞նք ուզում, որ մեր նախագահը հող հանձնող չլինի՞, որովհետև այդպես քաղաքական դաշտում մանևրելը հե՞շտ է ստացվում։
Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, որ Լուկաշենկոն մեր վարչապետին հանրային պախարակման է ենթարկում։ Նա լավ գիտի, որ մեր ժողովրդի մի հատվածն էլ այս մտքի հետ է համաձայնելու։ Ինչո՞ւ, որովհետև վերջին 5-6 ամսում հասարակությանը հետևողականորեն բաժանեցին սևերի ու սպիտակների։ Սևերն ուրախանում են սպիտակների պարտությամբ, սպիտակները՝ սևերի։
Այո, չակերտների մեջ չեմ գրում՝ Սևեր ու Սպիտակներ, դա այլևս բնորոշիչ է ու դեռ երկար պետք է այդ բնորոշիչներից մաքրվենք։
Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ սթափվե՛ք, պարոնա՛յք և տիկնա՛յք, սա փոքր երկիր է, սա մեր երկիրն է ու Ֆրանիսայում չարժի բեմահարթակից խոսել մեր ներքին խնդիրների մասին։
Հ.Գ.Գ. Լուկաշենկոն արժանի պատասխան պետք է ստանա... Ոչ թե քննադատող հայացք