Քաղաքական բարեվարքության սուրբ կանոնն է՝ մերձավոր ազգականներին չներգրավել քաղաքական խաղերի մեջ։ Բայց, ինչ՞ անի ճարահատյալ «դասականը», երբ անգամ թիմն է ձեռ քաշել իրենից․․․ Նա ստիպված մարտադաշտ է նետում հարազատ եղբորը, ով թուքումուր ուտելու բարձր իմունիտետ ունի․․․


Հավանաբար, ինչ-որ մեկն այս մոլորյալին խաբել է, թե փրկչի անուն ունենալը բավարար է՝ իր եղբորը քաղաքական վերջնական որակազրկումից փրկելու համար․․․
Քիստ, կոռեկտ եղիր և եթե չես ցանկանում լիովին կորցնել վանաձորյան ՏԻՄ ընտրություններին ջարդուփշուր եղած հեղինակությանդ վերջին բեկորները, ուրեմն հանգիստ թող իմ քաղաքական ղեկավարին․․․


Ախր դու շատ փոքր մարդ ես՝ նրան վարկաբեկելու համար․․․ Հասկացիր, դու մի ավազահատիկ ես այս կյանքի ծովում։ Ափսոսում եմ, որ երկուսս էլ Լոռեցի ենք․․․

 

Գևորգ Պետրոսյան