Եթե մի օր Ադրբեջանի բռնապետը մնա անգործ և ինչպես շատ այլ դիկտատորներ հայտնվի հարազատ երկրից դուրս,ապա անգործ չի մնա...Նրան անպայման ապաստան կտա նրա գործընկերը՝ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն՝Բատկան,եթե,իհարկե,սրան էլ մինչ այդ "ցտեսություն" չասեն հարազատ երկրից...

 


Հատկապես վերջերս Բատկայի և Իլհամ բաբայի միջև սիրո դրսևորումները աննախադեպ են...Բատկայի ագահության աստիճանի հասնող փողասիրությունը,իսկ Իլհամի էլ հայատյացությունը շատ սերտ համագործակցության եզրերն են գտել...Ադրբեջանի և Բելառուսի միջև "եղբայրական" փոխօգնությունից երկու երկրների հարաբերությունները բացահայտ առուծախի առարկա են դարձել այն ժամանակվանից,երբ Բաքուն Լուկաշենկոյից գնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին...Դրանից հետո Բատկան պատրաստ է Բաքվի հետ հարաբերություններում ամեն ինչ վաճառքի դնել...Ընդհուպ,սեփական ինքնասիրությունը...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել ՀԱՊԿ երկրների ղեկավարների Աստանայում տեղի ունեցած հանդիպումից հետո Լուկաշենկոյի "ատչոտը" հանդիպման մանրամասների մասին,որը նա տվեց Բելառուսում Ադրբեջանի դեսպանինն...

 

Սակայն Ալիևն էլ պարտքի տակ չմանց...Դրան ի պատասխան,Իլհամ բաբան էլ որոշել էր մի քանի ժամով ստանձնել Բատկայի մամլո խոսնակի դերը...Ապշերոնյան բռնապետը Բաքվում ընդունելով Բելառուսի դեսպանին սարսափելի սրտնեղել էր այն հանգամանքից,որ Լուկաշենկոյի նման քաղաքական տիտանին պաշտոնական Երևանը պատասխանել է ԱԳՆ-ի մակարդակով..." ԱԳՆ-ն չի կարող մեկնաբանել մեկ այլ երկրի, այդ թվում նաև դաշնակից համարվող երկրի նախագահի գործողություններն ու խոսքերը, դրանք համարելով ոչ կոռեկտ: Ոչ կոռեկտ է Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքը, որը իրեն թույլ է տալիս նման արարքներ",-զայրացած բարբաջել էր Մեհրիբան խանումի ամուսինը...

 


Դե ինչ...Իլհամ բաբան ապագայում,եթե հայտնվի Ադրբեջանից դուրս,անգործ չի մնա...Բելառուսի ֆաշիստ առաջնորդ Բատկայի մոտ կաշխատի մամլո խոսնակ...
Ինչ վերչաբերվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սկսված գզվռտոցին,ապա վերջին օրերին Երևանի և Մինսկի միջև տեղի ունեցած "լեզվակռվից" հետո,գրեթե համոզված եմ,որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցչին չեն տա...Ինչպես մի քանի օր առաջ նշել էի գրառումներից մեկի մեջ,Մոսկվան կնախընտրի "ոչ ոքի" տարբերակը և այս մեկ տարին "Պուտինյան ՆԱՏՕ"-ն կղեկավարի ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը...Չնայած,սապսենք դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ երկրների պետերբուրգյան հանդիպմանը...