Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

 

«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։

ՀՀԿ-ն` իր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։ Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։ Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազամակերպվել և վերադասավորել ուժերը։ Արդյո՞ք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն»։