Տեղեկացա, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ Ապրիլյանի օրերին ինձ հետ արձանագրված միջադեպը որևէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի ողջ ղեկավարությունը:
Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց ինձ հետ գրանցված միջադեպը, և անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ և հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար:
Նշեմ նաև, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս այցելեց ինձ հենց նույն օրը, դատապարտեց միջադեպը և իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ անհարկի չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը։