Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի:
Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության' ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալո: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր:
Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է' օրենսգիրքը ուզել է փոխել, բայց դե հակահեղափոխական ՀՀԿ-ն խանգարել է:
Գործող օրենսգիրքը ձեռնտու է իշխանության կուսակցությանը' ՔՊԿ-ին, բայց ձետնտու չէ ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին: Այդ օրենքը հենց իշխանության կուսակցության համար է գրվել, անկախ անվանումից:
Թե ինչու է ՀՀԿ-ն այդ ծառայությունը մատուցել, հարց է, բայց հայրենասիրություն խաղալը հաշիվ չի: Մի ժամանակ մյուս կուսակցություններն էին ՀՀԿ-ին ծառայություններ մատուցում, հիմա ՀՀԿ-ն է ծառայություններ մատուցում: Դե կյանք է, կարևորը խաղի մեջ մնալն է:
Այս անենում ամենավատն այն է, որ իշխանությունը-ընդդիմություն հին խաղը նորից վերսկսվել է, որի իմաստը հանրությանն ապակողմնորոշելն է ու ուղեղներ լվանալով կառավարելի դարձնելը: Ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սցենարով, ուղղակի դերերի տեղերն են փոխվել: