ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Նյու Յորքում անվանել է چوپان دروغگو [čupān-e doruγgu] «ստախոս հովիվ»։ Մի կողմ թողնելով հարցի դիվանագիտական և քաղաքական էությունը, փորձեմ անդրադառնալ բուն արտահայտությանը։
Բանն այն է, որ պարսկերենում կա մի հայտնի հեքիաթ հենց նման վերնագրով, որտեղ մի հովիվ է լինում, որն ամեն անգամ սուտ է խոսում, ի վերջո բանը հասնում է նրան, որ ոչ մեկ այլևս չի հավատում հովվի ոչ մի խոսքին։ Մի օր էլ գայլերը հարձակվում են հոտի վրա, հովիվը օգնություն է կանչում, բայց ոչ ոք նրան այլևս չի հավատում, և չեն արձագանքում նրա կոչին։ Արդյունքում ողջ հոտը կոտորվում է։
Հիմա, ասում եմ, երբ Բ․ Նեթանյահուին թարգմանեն Մ․Ջ․ Զարիֆի ասածը, հեքիաթն էլ են թարգմանելու՞ ամբողջությամբ, թե՞ ուղղակի ասելու են․ «Շե՛ֆ, խաբա՞ր ես, էն Զարիֆը քեզ չոբան է ասել»։