Այսօր ՀՀ իշխանությունները լուրջ խնդիր ունեն ընդդիմադիր ուժից իրական իշխանության անցում կատարելու հարցում։ Արդեն մոտ 4 ամիս է անցել հեղափոխությունից, բայց նույնիսկ միջազգային ամենաբարձր հարթակից ՀՀ վարչապետը կռիվ է տալիս ՀՀԿ-ի ստվերի դեմ՝ խոսելով հեղափոխության մանրամասներից, ավագանու ընտրություններից ու արտահերթ ընտրություններից։ Աշխարհի համար սա գոյություն չունեցող օրակարգ է։ Նյու Յորքում նստած Զիմբաբվեի ղեկավարին չի հետաքրքրում, թե ինչպես Հայկոն ընտրվեց քաղաքապետ, նրան հետաքրքրությում է, թե ինքն արդյոք որևէ ընդհանուր շահ ունի՞ Հայաստանի հետ, թե՞ ոչ։

Խորհրդարանական ընտրություններն էլ կանցնեն, ու այլևս ՀՀԿ-ի այդ ստվերը չի լինի, այդ դեպքում ո՞ւմ դեմ է կռիվ տալու վարչապետը։ Հռետորաբանության փոփոխություն է պետք և շատ արագ։

ՀԳ․ Ուշագրավ էր ելույթում արված արտահայտությունը, թե․ «Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում' իմ սեփականը»։ Արձանագրվեց, որ ԵԼՔ դաշինք այլևս փաստացի գոյություն չունի․․․