ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարեց. «Կարծում եմ, որ կողմերը խնդիրը միմյանց միջև կլուծեն և հույս ունեմ, որ դա կանեն խաղաղ ճանապարհով»: Նա նաև նշեց, որ Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ լրագրողների այն հարցին, թե ինչու հայկական կողմը տեղյակ չի պահել ՀԱՊԿ-ին սահմանային լարվածության մասին, ասաց.

«Մենք աշխատում ենք այդ շրջանակում: Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, թե այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում: Սա հավաքական անվտանգության կառույց է և դրա շրջանակներում մենք ի հայտ ենք բերում այն զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն»:

Ո՞վ կարող է թարգմանել ԱԳ նախարարի պատասխանը...