Ինչպես հայտնի է, Իրաքյան Քրդստանում սեպտեմբրեի 30-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները: Ընթերցողին եմ ներկայացնում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկի այն էջը , որի վրա նշված են նաև հայ թեկնածուները: Հայերը վեցն են.
1. Մուրադ Սարգսյան , Հավրեզք
2. Երվանդ Ամինյան , Դհոկ
3. Վահիկ Սարանյան, Զախո
4. Նուբար Քերոյան, Էրբիլ
5.Էդգար Աբրահամյան , Զախո
6. Արամ Պոզո(յան) , Ավզրուկ:
Հիմնական պայքարը ընթանանում է գործող պատգամավոր Երվանդ Ամինյանի, Վահիկ Սարնյանի և Արամ Պոզո(յան)ի միջև:
Ասեմ, որ Իրաքյան Քրդստանի խորհրդարանում հայերը որպես ազգայի փոքրամասնություն ունեն մեկ տեղ և հենց այդ մեկ տեղի համար էլ պայքարում են վեց թեկնածուները: Հայերը քվեաթերթիկի ամենաներքևի մասում, դիմանկարներով: Միայն հայերն են դիմանկարով, քանի որ իրենք քաղաքակն ուժեր չեն ներկայացնում:
Կարեն Հովհաննիսյան