Անցած գիշերը ռմբակոծվել է Իրաքի և Իրաքյան Քրդստանի միջև 2017թ.-ից կռվախնձոր հանդիսացող, և այժմ Իրաքի վերահսկողության տակ գնտվող Ղանաքին քաղաքը: Ղանաքին Էրբիլից գտնվում է 240կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: 2017թ.-ի հայնտի դեպքերից հետք Փեշմերգան դուրս եկավ այս տարածքներից, որից հետո այս տարածքները սկսեցին հաճախակի հայտնվել ԻՊ-ի զինյալների թիրախում: Միայն օգոստոս ամսին Ղանաքի քաղաքի վրա եղել է երեք մեծ հարձակում: Բազմաթիվ անգամ բնակիչերը դիմել են Իրաքի և Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը, որպեսզի այստեղ կրկին վերադառնան Փեշմերգայի ուժերը, քանի որ միայն այդ ուժերն են կարողանում էֆեկտիվ պայքար մղել ԻՊ-ի դեմ:
Գիշերվա միջադեպից զոհեր և վիրավորներ չկան, քանի որ ռմբակոծվել է մարզադաշտը: