Արդյունք։ Ինչպե՞ս հասնել նրան։ Չէ՞ որ դեպի արդյունք տանող հարյուրավոր ճանապարհներ կարող են լինել։ Որո՞վ առաջ գնալ, որ հաստատ տեղ հասնել, ոչ թե լրիվ այլ տեղ։ Դժվար է ասել։ Մի բան, սակայն, հաստատ կարելի է ասել։ Եթե ջնջելով ու բացասմամբ ես գնում, տեղ չես էլ հասնի, եթե ջղային ես՝ ամեն քայլիցդ անբավարված ես լինելու, եթե անիծելով ես քայլում, ապա անխուսափելիորեն անիծվելու ես հենց դու։

Դրական մտածել, հանուն մտածել, բարի մտածել, ներողամտությամբ քայլել. վստահ եմ՝ սա է արդյունք տանող ճանապարհի մթնոլորտը։ Ուզու՞մ ենք այս ճանապարհը։ Եթե այո, ապա չպետք է դադարենք մտածել բարու, հանունի ու ներելու կանխատրամադրվածությամբ։

Միայն ուժեղն է ունակ այդպիսին լինել։ Աստված թող մեզ ուժ տա։

Դուխով