Սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 09։00-ից, Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ Ջամալ Էհմեդովի և ԶԼՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ որոշել են քայլեն դեպի իրենց ծննդավայրը՝ Ակնայի/Աղդամի շրջանի Թազաքենդ գյուղ։ Քաղաքացիական անձիք իրենց քայլարշավը սկսելու են Բարդա-Աղդամ ավտոմագիստրալի 4-րդ կիլոմետրից: Նրանք որոշել են շարժվել դեպի Բաշ Գյարվյանդ գյուղ, որտեղից էլ պետք է հատեն Արցախի սահմանը և անցնեն իբր իրենց ծննդվայր։

Այս քայլը , որը առաջին հայացքից թվում է, թե փախստականների վերադարձի անմեղ որոշում է, իրականում ղեկավարվում է Ադրբեջանի ԱԱԾ և ՊՆ ղեկավարության կողմից։ Հատուկ նախապատրաստած ծրագիրը կազմվել է այսքան տարի անց նոր Խոջալույի դեպք գրանցելու համար։ Խոջալույում ևս ադրբեջանական իշխանության կողմից սպանվեցին ադրբեջանցիներ, որպեսզի հետագայում, որպես հայերի կողմից կատարած ցեղասպանություն ներկայացվեն աշխարհին։ Երևի Խոջալույի ժամկետը անցել է ու Ադրբեջանի ներկայիս իշխանությունը, որը Խոջալույի դեպքերի ժամանակ հենց կասկածվում էր դա կազմակերպելու մեջ, կրկին որոշել են թարմացնել շարքային քաղաքացիների սպանությունը։

Քաղաքացիներին հավաքագրելու պատասխանատվությունը ընկած էր ԱԱԾ-ի վրա։ Նրանք հավաքել են տարբեր մարդկանց ՝ երիտասարդներ, կանայք, երեխաներ, ծերեր, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն Ադրբեջանի իշխանության։

Նրանց վերացնելու պատասխանատվությունը դրված է ՊՆ-ի վրա։ Նրանք իբր տրամադրելու են անձանց, ովքեր տարածքը մաքրելու են ականներից, սակայն պարզ է, որ քաղաքացիների մի մասը կպայթեն այդ ականների վրա։ Հետագայում էլ պարզ է, որ ոչ ոք չի կարող ապօրինի հատել Արցախի պետական սահմանը, քանի որ սահմանին կանգնած են Արցախի ՊԲ զինծառայողները ու մեծ է հավանականությունը, որ կլինի կրակոց, որից օգտվելով ադրբեջանական բանակը կսկսի կրակել, ոչ թե հայկական դիրքերի , այլ իրենց քաղաքացիների ուղղությամբ, որպեսզի կրակոցի ժամանակ նրանք չհանձնվեն կամ չկարողանան փախչել։

Բոլորը, առանց բացառության կսպանվեն ադրբեջանական բանակի զինվորների կողմից ու այդ ամենը կնկարահանվի ԶԼՄ-ների կողմից և պատրաստ է «նոր Խոջալուն»։ Սա է Ադրբեջանի ղեկավարության հիմնական սցենարը, որով պետք է առաջնորդվեն երկրի ազգային անվտանգության ծառայությունը և պաշտպանության նախարարությունը։

Սակայն Ադրբեջանը դեռ հաշվի չի առել, որ հայկական կողմից էլ այդ ամենը հաշվի են առել ու արդեն ամեն ինչ գտնվում է Արցախի ՊԲ և ԱԱԾ հսկողության տակ։ Տեսնենք, թե քայլարշավի ընթացքում ինչպիսի իրավիճակ կստեղծի ու արդյոք ադրբեջանցիները կհասնեն մինչև սահման, թե ամբողջ գործողությունը կձախողվի։

Հ․Գ․ Արցախ ապօրինի ոտք դրած ցանկացած անձ թշնամի է։