Վրաստանի ղեկավարության կողմից այդ երկրի տարածքով ցորենի ցամաքային ճանապարհով դեպի ՀՀ ներկրման արգելքի սահմանումը կարող է պայմանավորված լինել Tanap գազատարի հարցում Ադրբեջանից ակնկալիքներով, ինչը կքննարկի վարչապետ Բախտաձեն' օգոստոսի 30-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցելության ընթացքում. Հարցն ակտուալացել է Կասպյան համաձայնագրի ստորագրումից հետո, երբ իրականություն է դառնում գազատարի շինարարությունը, մեծանում են ծովի ընդերքի անհամեմատ մեծ ռեսուրսներից օգտվելու Ադրբեջանի հնարավորությունները.