Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Արշավիր Ղարամյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. « Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»:

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, на улице и природа