Իշխանության ներկայացուցիչները երգիչներ չեն, որ ժողովուրդը լսի, ծափ տա կամ չտա։ Քաղաքական գործունեությունը բավականին լուրջ գործունեություն է: Ժողովուրդը գոհ կլինի, երբ կարողանա իր կենսամակարդակը բարձրացնել։ Իրենք գոհ չեն, ժողովուրդը ո՞նց գոհ կլինի: Օրինակ, եթե ինձ հարցնեք՝ ես երջանի՞կ եմ, ես պիտի պատասխանեմ՝ երջանիկ է այն մարդը, ով երջանիկների մեջ է ապրում, իսկ ժողովուրդը երջանիկները չեն, որ գոհ լինեն, և հետո այնպես չէ, որ ժողովուրդը պարտավոր է որևէ քաղաքական ուժի սիրահարվել, գոհ լինել կամ չլինել: Ժողովուրդը նայում է, թե որ քաղաքական ուժի հետ անհրաժեշտաբար կիսի իր առաջ գնալու ճանապարհը: