Նորմալ է, որ իրեն իրավական հռչակած պետության հասարակության մի զգալի զանգված չի ցանկանում լսել մեղադրյալի մամլո ասուլիսը։
Նորմալ է, որ այդ հասարակության մի զգալի զանգված անհամբեր սպասում էր այդ ասուլիսին։
Նորմալ է անգամ այն, որ այդ պետության մի շարք քաղաքացիներ կարծում են, թե իրենք իրավունք ունեն տապալել թեկուզ աշխարհի ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող անձի մամլո ասուլիսը, զրկելով վերջինիս լրագրողների միջոցով տեղեկատվություն փոխանցելու իսկ հասարակությանը՝ այն ստանալու իրավունքից։
Սակայն նորմալ չէ, որ իրեն իրավական հռչակած պետության իրավապահ մարմինները թույլ են տալիս և հանդուրժում են այդ։