Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում անուղղակիորեն մեղավոր է իշխանությունը: Երբ Քոչարյանի և Սարգսյանի կատարելագործած դատական համակարգն ու դատավորները տեղում են մնում և նրանցից մեկ օրում արդարադատություն է ակնկալվում' արդյունքն այսպիսին է լինում:

 

Կրկին հաստատվում է իմ այն միտքը, որ հեղափոխության օրերին էի դեռ արտահայտել: Անհրաժեշտ էր Հանրապետության Հրապարակում ցրել Ազգային Ժողովն ու ողջ պետական ապարատը և բոլորին, բացի պատգամավորներից' ժամանակավոր պաշտոնակատար համարել և չհաստատված կարգավիճակում պահել' մինչ ջրերը պարզվեին:

 

Հիմա Փաշինյանի ուսերին կրկնակի բեռ է դրված, իսկ հակահեղափոխությունը տարբեր ձևերով դրսևորումներ է ունենում:


Հակահեղափոխության շանսերը հենց հեղափոխականներն իրենք են հաճախ ակամայից մեծացնում: Եվ դա անում են, որովհետև ոչ թե թույլ են կամ չեն հասկանում, այլ որովհետև աշխարհի արձագանքից ու արտաքին երևութականությունից շատ ավելի են զգուշանում, քան կարելի է, քան թույլատրելի է, քան այս երկիրն ու ժողովուրդը կարող են մարսել:

 

Հայկ Մարտիրոսյան