Ադրբեջանական մամուլը Սվո Ռաֆին է հիշել ու «մեծարում»։ Բանն այն է, որ սրանք երևի նոր են իմացել, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ռաֆայել Բաղդասարյանը /Սվո Ռաֆ/ զենք և զինամթերք է փոխանցել Հայաստանին, որոնց մի մասը նա Մոսկվայում խլում էր ադրբեջանցիներից ու այդ գործում իրենց հենց ադրբեջանցի Ֆիքրեթ Մաղերրամովն էր օգնում։
Սվո Ռաֆի թաղմանն էլ ադրբեջանից օրենքով գողերը Ադրբեջանից մազութ էին իրենց հետ բերել, որպեսզի այդ ժամանակ 3 օր Հայաստանում էլեկտրականություն լինի։
Հիմա այսքան տարի անց սրանք կոչ են անում,որպեսզի ԱԱԾ-ն փնտրի և գտնի Ֆիքրեթ Մաղերրամովին և այն օրենքով գողերին, ովքեր այցելել են Հայաստան Սվո Ռաֆի թաղմանը և իրենց հետ տարել են մազութ։
Աշոտ Ասատրյան