Զոհրաբ Մնացականյանը ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Նալբանդյանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

 

Թուրքիայի ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլու հետ հանդիպումից հետո Մամեդյարովը պատասխանել է լրագրողների հարցին և համեմատել Հայաստանի ներկա և նախկին իր գործընկերներին։

 

Մամեդյարովը նշել է, որ ինքը վերջերս հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ, որտեղ փորձել են ծանոթանալ և Հայաստանի արտաքին գործերի նախարարը լավ տպավորություն է թողել իր վրա։

 

Աշոտ Ասատրյան