Ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները Ադրբեջանի հետ համագործակցության հաստատման համար։
Նշվում է, որ նաև այս համատեքստում Ֆրանսիայի պաշտպանության արդյունաբերությունը Ադրբեջանում կայանալիք 3-րդ միջազգային ռազմական ցուցահանդեսին՝ ADEX-2018, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-27-ին, կներկայացվի լայն ձևաչափով:
Մի շարք եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգները արգելք էին դրել Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու վրա, սկսած 90-ականների սկզբին, որը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: