Իրանական պետության ամրությունը, հզորությունը ուղիղ կապ ունի մեր պետության հետ՝ դրական առումով: Իրանը որքան հզոր լինի, Ադրբեջանի նկրտումներն այդքան կչեզոքացվեն: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ Իրանից ունի տարածքային ակնկալիքներ, և ամեն պատեհ առիթի փորձում է Իրանի արևելքում արմատներ ձգել՝ հիմնավորելով, որ այնտեղ ապրում են «էթնիկ ադրբեջանցիներ»:

 

Ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է վարում նման քաղաքականություն: Սիրիայում և Իրաքում Թուրքիան իր խաղադրույքը դրել է թուրքմենների վրա, և հենց թուրքմենների պաշտպանության պատրվակով էլ մտնում է այս երկու երկրի տարածք, որտեղ իրականացնում է ռազմական գործողություններ:

 


Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, և փորձում է ավագ եղբոր օրինակով, ստեղծել տպավորություն, որ Իրանում ոտնահարվում են «էթնիկ ադրբեջանցիների» իրավունքները , ինչպես նաև բռնաճնշումներ են իրականացվում նրանց վրա: Եթե Իրանական պետությունը մի փոքր թուլանա , ապա չեմ բացառում Ադրբեջանի ռազմատենչ տարածքային պահանջները Իրանի նկատմամբ:
Մեր բարեկամ Իրանը պարտավոր է պահպանել իր հզորությունը: