Շուրջ երկու ամիս է, ինչ Իրանի տարբեր նահանգներում հասարակության առանձին խմբերի կողմից տարբեր դրդապատճառներով բողոքի ակցիաներ, գործադուլներ են տեղի ունենում:

 

Թեև տպավորություն կարող է ստեղծվել, որ Իրանի մեղմ ասած տնտեսական ծանր իրավիճակը պայմանավորված է միջուկային համաձայնությունից Միացյալ Նահանգների դուրս գալով, սակայն տնտեսական ակտիվության ցուցանիշների սրընթաց նվազումը տեղի էր ունեցել մինչ այդ գործընթացները:

 

Օրինակ, վերջին 8 ամսվա ընթացքում Իրանի բնակչության գնողունակությունն ընկել է շուրջ 80 տոկոսով. եթե 2012թ. 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 1100 թուման, ապա այսօր այն հասել է արդեն 7000 թումանի: Իսկ այս հարցում ոլորտի իրանցի մասնագետների կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն:

 

Արմեն Իսրայելյան