Շինգալում այս անգամ եզդի ժողովուրդին սպառնում է թուրքմենական Հաշդի շաբի ուժերը, որոնք որպես ռազմական ուժ 2017թ.-ից գրանցված են իրաքյան բանակի բալանսում:
Եզդի հրամանատար Հեյդար Շաշոն ասել է, որ եզդիրները չեն ընկրկի և կպայքարեն Հաշդի Շաբիի դեմ:

 


Էզդիխան պաշտպանական ուժերը, որոնք պաշտոնապես գրանցված են Փեշմերգայի բալանսում, անցել են ինքնապաշտպանության Շինգալի շրջանում:
Հաշդի Շաբին հունիսի 6-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Շինգալի ուղղությամբ են շարժվում, որպեսզի ազատագրեն այն PKK-ի զինյալներից:
«Էզդիխան ( բացառապես կազմված է եզդիներից) պատրաստ է դիմակայել Հաշդի Շաբիի ուժերին, և թույլ չի տալու այդ ուժերին իրականացնեն իրենց երազանքը՝ կոտորելով եզդի ժողովուրդին»,- ասել է Շաշոն:

 


Շինգալը թուրքական կողմից վերջին շրջանում նույնպես թիրախավորվել է, նույն պատճառաբանությամբ՝ PKK-ի զինյալների առկայությամբ շրջանում:
Հունիսի մեկին Շինգալի շրջան են տեղափոխվել և տեղակայվել նաև ամերիկյան ռազմաուժեր, այս մասին էլ հայտարարել է Սինջարի քաղաքապետ Մահմա Ղալիլը:
Եզդիական պաշտպանական ուժերը, թվով 1000 հոգի, 2017թ.-ին մտան Քրդստանի ռազմական միավոր Փեշմերգայի կազմի մեջ:

 


Նշեմ նաաև , որ հրամանատար Շաշոն հանդիսանում է «Եզդիական դեմոկրատական» կուսակցության նախագահը: