Ադրբեջանի կողմից փորձ է կատարվում ցույց տալ իբր իրենք տիրապետում են սահմանային իրավիճակին անգամ Նախիջևանի կողմից, երևի դեռ թարմ են մի քանի տարի առաջ մեր բանակի կողմից հասցրած վերքերը ու դեռ չեն կարողանում ազատվեն այդ վախերից: Դա է պատճառը, որ այժմ փորձում են արհեստական կերպով իրավիճակ ստեղծեն ի օգուտ իրենց: Սակայն, եթե կա մարդ, ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է մեր այն դիրքերից գոնե մեկում, որը պաշտպանում է Հայաստանը Նախիջևանի կողմը կանգնած ադրբեջանցիներից, կփաստի որ այդ կողմից Ադրբեջանը կյանքում չի կարող որևէ հարված հասցնել մեզ, այն էլ տարածք կամ գյուղ գրավել:

 

Ժամանակավորապես իրենց տարածքում գտնվող հողերը «ազատագրելու» մասին լուրեր տարածելը նման է այն իրավիճակին, երբ Ադրբեջանի նախագահը ամիսը մի քանի անգամ նորոգում է իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհները կամ գյուղերը, հետո այդ ամենը ներկայացնում է, թե իբր՝ ազատագրված տարածքները բարեկարգվում են: Իսկ այդ ընթացքում ոչ մեկ չի փորձում իրենից հարցնել, թե ՝ պարոն նախագահ, ախր այս տարածքը, այս ճանապարհը և նույնիսկ այս բլուրը արդեն երկար տարիներ մեզ մոտ են, ի՞նչ իմաստ ունի դրանք իբր 2016 թվականին ազատագրված տարածքի անվան տակ բարեկարգելը:

 

Դե քանի որ երկար ժամանակ Նախիջևանի հեռու է եղել այս տեսակ խաղերից, հիմա որոշել են նաև այդ հատվածը դարձնեն թատերաբեմ: Ուղղակի զարմանալին այն է, որ երկրի իշխանությանը պատկանող մեդիա դաշտը ակտիվ տարածում է սոցիալական ցանցում անհայտ օգտատիրոջ կողմից տարածվող նյութը:

 

Աշոտ Ասատրյան