Թուրքիայի տնտեսության անկումը կարծես թե դառնում է անխուսափելի:
Մայիսի 21-ին թուրքական լիրան արժեզրկվեց միանգամից 2 տոկոսով: Թուրքիայի ԿԲ-ն մտահոգություն է հայնտել երկրում դրամական միավորի և երկնիշ թվով գնաճի կանխարգելման հնարավորության մասին:


Իրավիճակն ավելի է սրվել անցած շաբաթ Լոնդոնում Էրդողանի ելույթից հետո, որից հետո Թուրքիայի ԿԲ-ն այլևս ունակ չի թուլացնել ազգային արժույթի արժեզրկումը:
Մայիսի 21-ին մեկ դոլարը վաճառվել է 4. 5920 լիրայով, այսօր առավոտյան մեկ դոլարը վաճառվել է 4. 5933 լիրայով: Լիրան արժեզրկվել է ոչ միայն դոլարի նկատմամբ, այլ նաև իենի և եվրոյի նկատմամբ:


Ապրիլին Թուրքիայում գնաճը կազմել է 10.85 տոկոս, իսկ վերջին ամիսների կտրվածքով այն կազմել է 12. 98 տոկոս:


Թուրք տնտեսագետները պնդում են, որ անգամ կորպորատիվ միջոցներով դոլարի մուտքը ֆինանսկան շուկա ևս չի կարողանում փրկել իրավիճակը:

 

Կարեն Հովհաննիսյան