լույսի արագությամբ ստատուսներ են տարածվում բավական կիրթ անձանց կողմից,որտեղ տարատեսակ հիմնավորումներ են հնչում,որ երկրում դրական փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ արագորեն
բնավ կասկածի տակ չառնելով այդ մարդկանց գիտելիքները՝ պետք է հստակորեն փաստել,որ փոփոխություններ արդեն իսկ տեղի են ունենում և բավականին սրընթաց
հավանաբար դանդաղ փոփոխությունների հիմնավորումները պայմանավորված են մի քանի հանգամանքներով
ա) ՀՀ բոլոր իշխանությունները համառ ջանքերի գնով հրապարակ են նետել այն թեզը,որ փոփոխությունները չեն կարող միանգամից և արագ լինել,ապա այդ տեսակետը հիմնավորել են կրթված մասնագետների միջոցով ՝ այսպիսով կապելով մարդկանց աչքերը:Այդ արատավոր պրակտիկան գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում.դրա պատճառն այն է,որ իշխանությունները պետք է ապահովեն հենց իրենց զբաղվածության խնդիրը և շարունակեն պահպանել իրենց իշխանությունը: Առավել հակիրճ ասած՝ տորթը անհրաժեշտ է ուտել նույն օրը,սակայն կտոր-կտոր ուտում են հինգ օր,որպեսզի ապահովեն հինգ օր ուտելու պրակտիկան:
բ) հաջորդ պատճառը այն է,որ մեկնաբանողները զուտ ելնում են իրենց մասնագիտական ոլորտներից՝ բնավ թերագնահատելով քաղաքական կամքի վերադաս լինելը
գ) տարիներով սնված լինելով պետական մեխանիզմի կեղծ տեղեկատվությամբ՝ այսօր ի հայտ են եկել բնականոն վախեր,որը շատ օրինաչափ է
դ) հաջորդ պատճառն այն է,որ մասնագետները տեսնում են հասարակության կրթական մակարդակը և մենտալիտետը,և մտածում.եթե մարդիկ չփոխվեն,որչինչ արագ չի փոխվի:Այս եզրահանգման մեջ կա ճշմարտություն,բայց ճշմարտության չափաբաժին շատ քիչ է,այն պարզ պատճառով,որ պետական ապարատը կատարողների մեխանիզմ է, և վերևից իջեցված արժեքավոր հրամանը կատարվում է նույնքան արագ,որքան վերևից իջեցված սխալ օրակարգը
Սրանք թերևս հիմնական պատճառներն են
Իսկ ինչու են երկրում փոփոխությունները կատարվելու արագ: Սրան ևս կան պատճառներ
ա) առկա է քաղաքական կամք,որի շահառուն առկա պետական ապարատն է:Եթե այս քաղաքական կամքը թուլանա,կան հանրային բարձր իրավագիտակցություն ունեցող խմբեր,որոնք ուղղակի կհարկադրեն նոր օրակարգ
բ) կառավարությունը թափանցիկ է դառնում,որը մեծացնում է քաղաքական կամքի թափանիվը ավտոմատ: Լայվ վիդեոները կոտրում են նախկին բոլոր տաբուները,որը չափազանց կարևոր է
գ) տնտեսական բլոկը ամենակարևորն է, ու մարդիկ պնդում են,որ աշպատավարձները չի կարող բարձրանալ: Իրականում կարող է,քանի որ բիզնեսը կսկսի շնչել
դ)ամեն օր մարդիկ տեսնելու են մի նոր դրական փոփոխություն,ու դա ավելի է արագացնելու փոփոխությունները իներցիայի ուժով
Երևի թե այսքանը
Լավ եղեք,գնահատեք ձեր ազատությունը
կապրենք և կտեսնենք,թե ով էր ճշմարիտ
հիշեք.երբեք մի թերագնատեք դիմացինին,թե չէ ընկնելու եք ՀՀԿ-ի օրը