Հայաստանյան իշխանամետ վերլուծական դաշտում արդեն ակտիվ քնարկում են ,թե ովքե՞ր են կանգնած "Մերժիր Սերժին" ակցիաների հետևում...Գրեթե բոլորը միահամուռ մեղադրում են Արևմուտքին,Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող հիմնադրամներին և արևմտյան համալսարաններում կրթություն ստացած երիտասարդներին...Զավեշտալին այն է,որ այս վերլուծությունների հեղինակները չեն անդրադառնում գլխավոր հարցին՝"Իսկ եթե իրենց վարկածները ճիշտ են,ապա ինչու՞ հնարավոր դարձավ,որ այդ Արևմուտքի կողմից հովանավորվողները կարողացան այսպիսի հաջողության հասնել...

 

"Այո՛,հենց հաջողության,քանի որ ընդամենն օրեր առաջ իշխանական վերնախավում քմծիծաղով էին վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը,իսկ այսօր արդեն իրենք են ՀՀ նախագահին գործուղում Հանրապետության հրապարակ Նիկոլի մոտ՝վերջինիս հետ հանդիպելու...


Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում,այո՛,ամբողջ երկրում,ոչ թե միայն Երևանում,ունի իր խորը արմատները,որի հիմքերը ՀՀ երրորդ նախագահ Ս.Սարգսյանն ավելի արմատավորեց 2008 թ-ին,երբ եկավ իշխանության...Ս.Սարգսյանի տասը տարիների կառավարման ընթացքում Հայաստանը ոչ մի բնագավառում առաջընթաց չի ունեցել...Մենք համարվում ենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը...Ու դրա պատճառը միայն նավթ և գազ չունենալը չէ,կամ Արցախյան հակամարտությունը...Դրանք բոլորը կեղծ օրակարգեր են,որոնցով այսքան տարի "կերակրել" են ժողովրդին և որքան հասկանում եմ,նույն ոճով էլ շարունակում են...
Հետաքրքիր է,իսկ ինչու նավթ և գազ չունենալը,ինչպես նաև Արցախյան հիմախնդրի առկայությունը չի ազդում Սերժ Սարգսյանի և նրան մոտ կանգնածների բարեկեցիկ,իսկ ավելի ճիշտ է ասել՝ցոփ և շվայտ ապրելու վրա...


Ժողովրդի սոցիալական վիճակը ԾԱՅՐԱՀԵՂ վատթարացել է,իսկ իշխանական վերնախավի և տեղերում վերջիններիս սպասարկողների բեսպրեդելությունը,լկտիությունը,ինչպես նաև անպատժելիությունը հասել են աննակրագրելի չափերի...2008-2018 թթ-ին Հայաստանը լքել է 400 հազար մարդ,որն աղետ է երկրի անվտանգության համար...
Հենց նույն Ս.Սարգսյանն էր ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից հայտարարում,որ բնակչության 60 տոկոսը դժգոհ է իրենից...Բայց չգիտես ինչու Սերժ Ազատին չէր պատկերացնում,որ 10 տարի լռելուց հետո այդ դժգոհ զանգվածը մի օր ոտքի էր կանգնելու և ըմբոստանալու էր...Սակայն իշխանությունների ծրագրերը ձախողվեցին."սադոմազոխիստ" ժողովուրդը ոտքի ելավ... Բայց իշխանությունները կրկին չեն ցանկանում իրենց մեղավորությունն այս ամենում տեսնել.կրկին երրորդ ուժի են ման գալիս՝Սորոսին,եվրոպական կրթություն ստացած երիտասարդներին և այլն,որը նշանակում է,որ ապագայում էլ,եթե պահպանեն իշխանությունը նույն ՊՐԻՄԻՏԻՎ կերպով են կառավարելու երկիրը՝սեփական սխալները բարձրաձայնողներին պատվեր կատարողներ անվանելով՝ չքմեղանալու են...


Հետաքրքիր է,Սորոսն է ՀՀ իշխանություններին խրատ տվել բանկերի միջոցով թալանել սեփական ժողովրդին՝տարեկան 18-24 տոկոս շորթելով բնակչությունից,օֆշորային սկանդալների մեջ հայտնվել և մինչև վերջ պաշտպանել հանցագործ և գող պաշտոնյաներին և հոգևորականներին, Արևմուտքն է շշնջացել Սերժ Ազատիի ականջին մենաշնորհնել տալ որոշ օլիգարխների,որոնք զբաղված են ՀՀ քաղաքացիների թալանով...Եվրոպայում և ԱՄՆ-ում կրթություն ստացած ո՞ր երիտասարդն է խորհուրդ տվել ՀՀ վարչապետին պատժել նրանց,ով հանդգնել է բացահայտել իրեն մտերիմ բեսպրեդելշիկ գողի կազմակերպած թալանը...Կամ,նոր ձևավորվող կառավարությունից փոփոխությունների սպասող հասարակությանը "կերակրում" են հնամաշ և հոտած նախարարներով,որոնց գործունեությունից հասարակությունը ոչ միայն կուշտ է,այլև ԶԶՎԱԾ է...


Խնդիրը նրանում է,որ սեփական սխալներն ընդունելու և հասարակության կողմից մերժված գործելաոճը փոփոխելու փոխարեն ընկած ման են գալիս,թե ովքե՞ր են հովանավորում այս ամենը...


Մինչև իշխանությունը չընդունի իր սխալները և չհրաժարվի "վհուկների որսի" քաղաքականությունից,այդ իշխանությունից որևէ բան սպասելն անիմաստ է.10 տարին մեզ ապացույց...

 

Գագիկ Համբարյան