Ցանկացած պետության անվտանգության նախադրյալներից է կայուն քաղաքական համակարգը: Այդպիսի համակարգի ղեկավարության կողմից յոթ տոկոսանոց ընդդիմության ուլտիմատումներին ընդառաջ գնալն այն դեպքում, երբ կա ավելի մեծ քաղաքական կշիռ ունեցող ընդդիմական ուժ, կենթադրեր պետական ապարատի կայունության խախտում, ինչը չափազանց վտանգավոր է պատերազմական երկրների համար:

Այս գիտկացումը, թերևս, քաղաքացիների մեծ մասին չլինի, քանի որ խնդիրն իրականում ավելի բարդ է և վեր՝ քաղաքացու սոցիալ-տնտեսական հարթության խնդիրներից...

Սակայն այդ գիտկացումը պե՛տք է ունենար իր գիտակից կյանքի մեծ մասը քաղաքականությունում ու պետական համակարգի հետ առնչված քաղաքական գործիչն, ի դեմս՝ Փաշինյանի:

Հասկանալի է՝ Փաշինյանն իր չմտածված գործողություններով ժամանակավորապես կվայելի իր շուրջը հավաքված բազմության հավանությունը, սակայն պետական շահերն ավելի ծանրակշիռ գնահատականի են արժանի !!!

 

Սրբուհի Մարկոսյան