Քսանվեց տարի շարունակ մեր բոլոր կառավարությունների արտաքին քաղաքականությունը եղել է թույլ, անվստահ և իր դատապարտվածությունը գիտակցող ու բացահայտ ընդունող կառավարության քաղաքականություն, այսինքն՝ հակապետա-կան, հակազգային․․․ Ո՞նց կարող է իր ուժերին, իր արդարացիությանը վստահ անհատը կամ կառավարությունը իր  կամավոր հանձնել օտարի քմահաճությանը, որը բնականաբար, ձգտելու է հարցը լուծել միայն իր շահերի շրջանակներում․․․

 

Արցախի խնդիր գոյություն չունի, ըստ էության, այն ընդամենը ՀՀ սահմանների պաշտպանության խնդիր է, և այն, որ մեր կառավարությունները փորձել և փորձում են երկրի սահմանների պաշտպանության խնդիրը հանձնել օտարների դատին, բացահայտ վկայում է այն մասին, որ նրանք վստահ չեն, որ կարող են ինքնուրույն պաշտպանել երկրի սահմանները․․․ Ազգային ցանկացած խնդրի միջազգայնացումը հակապետական է, և սա վկայում է այն մասին, որ քսանվեց տարի երկրի ղեկավարությամբ զբաղվել են, մեղմ ասած, անթասիբ ու ծանծաղամիտ մարդիկ, իսկ ավելի ցավալի է այն փաստը, որ արդեն քսանյոթ տարի այդ մարդկանց պաշտպանում է հասարակության զգալի մասը․․․