Բազմահազարանոց ցույցը կառավարվում է առանց բարձրախոսի, եթե չհաշվենք ձեռքի փոքրիկ բարձրախոսը, որի ձայնը լսելի է դառնում միայն մերձակա շրջակայքում, իսկ տարածքով սփռված ցուցարարները չեն լսում: Բայց ցուցարարները վարկյանական ճշգրտությամբ իմանում են թե ինչ գործողություն պետքա կատարեն, որ ուղղության վրա պետք է գնան ու , ըստ էության, համակարգվում է խաղաղ ցույցի ընթացքը: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերների շնորհիվ, որին հեռախոսներով, պլանշետներով հետևում են ցուցարա8ները... Ի դեպ հարգանքներս բոլոր այն լրագրողներին և օպերատորներին, ովքեր այս օրերին՝ վտանգելով իրենց առողջությունը և կյանքը կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը...